Տորնադո Ֆրանսիայում. կա 41 տուժած
Ֆրանսիայի հարավում ավերիչ տորնադո է գրանցվել, որի հետևանքով տուժել է 41 մարդ, հայտնում են տեղական ԶԼՄ-նեը:
Նշվում է, որ աղետից առավել շատ տուժել է Պոմա գյուղը, արձանագրվել են լուրջ ավերածություններ․
Ինչպես հաղորդվում է՝ 41 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 15-ը հոսպիտալացվել են։ Պոմա բնակավայրում վնասվել է մոտ 300 բնակելի տուն։
Էլեկտրացանցերի վթարման պատճառով ավելի քան 2000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։



