Եռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան
Կառավարության ծրագիրը, դա իրապես բաժանարար գիծ է, նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը վարելով վատ արտաքին քաղաքականություն բերել է երեք պատերազմ։ Դուք եռապատերազմի կուսակցություն եք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելոբ ՔՊ-ին։
«Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում, եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին, ապա այս կառավարությունը երեք պառակտման մասին է։ Պառակտումներից մեկը ամենատարօրինակ քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորման տակ տրված է մի հարց, որ սփյուռքի հայերը պետք է գան Հայաստան երկար ապրեն՝ նոր քաղաքացիություն ստանան։ Այսինքն, Հայաստանը վերաարժևորում է իր մոտեցումը հայության հանդեպ, մարդը, ում թոռը ծնվել է Հայաստանից դուրս, ով երազում է, որ այս դրոշի տակ, այս զինանշանի տակ քաղաքացիություն ստանա՝ իր թոռը հնարավորություն չի ունենալու։ Կապը կտրվում է, ստեղծվում է մեծ պառակտում Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։ Կառավարության ծրագրի թիվ մեկ պառակտումն է։
Թիվ երկրորդ պառակտումը՝ կրոնական առումով է։ Երեկ մենք ականատես եղանք այդ պառակտման սերմերին, հայ եկեղեցու՝ այն եկեղեցու, որին հետևում, հավատում են մեր բնակչության 97%, հետևորդների միջև պառակտում։ Վեհափառի և ինչ-որ մտացածին օրակարգի միջև, պառակտում հավատացյալների միջև։
Երրորդ պառակտումը՝ մեր ու մեր անցյալի միջև պառակտումն է, մեր հանրապետության, մեր 1000-ամյա դադարից հետո վերստեղծված Հանրապետության Անկախության հռչակագրի՝ ծննդականի, հիմքի մինչև պառակտումն է»,-ասաց նա։



