Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ականները հեռացվել կամ պшյթեցվել են. Թրամփ
Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ականները հեռացվել կամ պայթեցվել են։ Իրանին տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կոչնչացվի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ ռազմածովային ուժերը հենց նոր ինձ տեղեկացրին, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները հեռացվել և/կամ ոչնչացվել են։
Իրանին տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կամ նավակ անմիջապես և համակարգված կերպով կոչնչացվի։
ԱՄՆ արբանյակների օգնությամբ մենք վերահսկում ենք նեղուցի յուրաքանչյուր քառակուսի մետրը, ինչպես նաև Փիքաքս լեռը և արդեն իսկ ոչնչացված երեք այլ միջուկային օբյեկտներ։
Ականների տեղադրման նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը լիովին ուժի մեջ է և խստորեն կիրականացվի»,-նշել է նա:



