երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ժողովրդավար ու զարգացած պետություն կառուցելու համար կրթության դերակատարությունը կարևորագույնների շարքում է. ՀՀ նախագահը՝ «Ամառային դպրոցի» մասնակիցներին

Ժողովրդավար ու զարգացած պետություն կառուցելու համար կրթության դերակատարությունը կարևորագույնների շարքում է. ՀՀ նախագահը՝ «Ամառային դպրոցի» մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին:

Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին:

Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ժողովրդավար ու զարգացած հասարակություն և պետություն կառուցելու համար կրթության դերակատարությունը կարևորագույնների շարքում է:

Այնուհետև Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է երկրի կյանքի տարբեր բնագավառներին վերաբերող հանդիպման մասնակիցների հարցերին:

  • Կիսվել: