չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ

Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իր վերջին հրապարակումների վերաբերյալ։

Խոսքը հրեա բլոգեր Լապշինի հայտնած տեղեկությունները հրապարակային դարձնելու մասին է։

Հիշեցնենք, որ Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր, վերջինս առանձնազրույց ունենալով Լապշինի հետ ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել Արցախյան կոնֆլիկտը։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հոխիկյանի հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

  • Կիսվել: