շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նաիրի Հոխիկյանը պարտվել է դատարանում

Նաիրի Հոխիկյանը պարտվել է դատարանում

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը դատարանում հաղթել է լրագրող Նաիրի Հոխիկյանին՝ վերաքննիչ դատարանը մերժել է Հոխիկյանը բողոքը։

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց՝

1. Նաիրի Խաչիկի Հոխիկյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել: Թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2023 թվականին կայացրած վճիռը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերը բաշխելու հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը Ղարաբաղի հարցի շուրջ:

  • Կիսվել: