կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մյասնիկյան գյուղում ֆուտբոլի և բասկետբոլի մարզադաշտեր են կառուցվում. շինաշխատանքների ընթացքին հետևել է Արմավիրի մարզպետը

Մյասնիկյան գյուղում ֆուտբոլի և բասկետբոլի մարզադաշտեր են կառուցվում. շինաշխատանքների ընթացքին հետևել է Արմավիրի մարզպետը

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղ` հետևելու ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, համայնքի հետ համաֆինանսավորմամբ կառուցվող ֆուտբոլի և բասկետբոլի մարզադաշտերի շինարարական աշխատանքների ավարտական մասի ընթացքին:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, շինարարների հետ մարզպետը շրջեց մարզադաշտում, ծանոթացան արված աշխատանքին:

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 47 միլիոն դրամ է, նախատեսված է ռետինե հատակով մարզադաշտի կառուցում, նստարանների տեղադրում, լուսավորության ցանցի անցկացում:

Աշխատանքներն ավարտական փուլում են, մարզադաշտը շահագործման կհանձնվի 2024 թվականի մարտ ամսին:

  • Կիսվել: