Լեհաստանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին
Այսօր Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին։ Այցի պատճառը երեկ Լեհաստանի տարածքում տեղի ունեցած հրթիռային հարվածն է։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Անցյալ գիշեր Ուկրաինային հասցված մասշտաբային հրթիռային հարվածի ընթացքում X-101 թևավոր հրթիռներից մեկը խախտել է Լեհաստանի օդային տարածքը և ընկել Լյուբլին քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Ամենայն հավանականությամբ, այն ռուսական էր», — նշել է նա մեկ այլ հաղորդագրության մեջ։



