ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ֆինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի կասեցմանը

Ֆինլանդիան կոչ է արել Եվրոպային աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի կասեցմանը

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ այն երկրները, որոնք չեն կատարում իրենց արտաքին սահմանները պաշտպանելու պարտավորությունները, չեն կարող լինել Շենգենյան գոտու անդամ։

«Իսպանիան լիովին ձախողել է Շենգենյան գոտու արտաքին սահմանները ներխուժումից պաշտպանելը։ Սա չի կարող շարունակվել։ Պետք է աջակցել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի կասեցմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ նման հայտարարություն էին արել Ֆրանսիան և Իտալիան: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասել է, որ Սեուտայից ստացվող կադրերն անընդունելի են։

«Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել մեր Միություն՝ առանց մեր կանոնները հարգելու։ Վտանգավոր սահմանային անցումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Մաքսանենգների ցանցերը պետք է քանդվեն։ Եվ վերադարձը պետք է արագ իրականացվի, ինչպես թույլատրվում է մեր կանոններով»,- ասել է Ֆոն դեր Լայենը և նշել, որ հանձնարարել է երկու եվրոպացի հանձնակատարի աջակցել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու գործում։ Որոշալի արդյունքների հասնելու համար ԵՀ նախագահը հույս ունի ստանալ նաև Մարոկկոյի աջակցությունը:

  • Կիսվել: