ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին և 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի և 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Կիսվել: