ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մուտք են գործել կիսակառույց առանձնատուն եւ գողացել գործիքներ. 2 տղամարդ բերման է ենթարկվել

Մուտք են գործել կիսակառույց առանձնատուն եւ գողացել գործիքներ. 2 տղամարդ բերման է ենթարկվել

Հունիսի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 19.00-ից հունիսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել Ա. Տիգրանյան փողոցի իր կիսակառույց առանձնատուն եւ գողացել գործիքներ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են 37 եւ 32 տարեկան երկու տղամարդ: Նրանք բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: