երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսը

«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսը

«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսվա ընթացքում դիմել է 18186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացոնար՝ 5944։ Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։
 
Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի: 12 փոքրիկ առողջացել է անհայտ ծագման տենդից, բրուցելոզ հիվանդությամբ 7 երեխա արդեն տանն է, արձանագրվել է մալարիայի 1 դեպք, 12 երեխայի մոտ ախտորոշվել և բուժվել է սալմոնելոզ, 22՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, 11 երեխա առողջացել է կապույտ հազից։
 
Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243-ը՝ մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։

  • Կիսվել: