չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մոտ 400 անձ վերջին երկու օրերին Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվել է

Մոտ 400 անձ վերջին երկու օրերին Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվել է

Վերջին երկու օրերին Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բացի երեխաներից՝ ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները. նախարարությունը բուժաշխատողներին ներառել է պատվաստման գործընթացում։

Ավանեսյանը վստահեցրեց, որ այս պահին, կարմրուկով պայմանավորված, սահմանափակումների կարիք չկա։

Նախարարը ծնողներին հորդորում է զերծ մնալ երեխաներին մեծ կուտակումներով վայրեր տանելուց։

«Նման վայրերում վարակման հավանականությունն ավելի մեծ է, որովհետև մինչև 1 տարեկան երեխաները դեռ պատվաստված չեն»,–ասաց նախարարը։

  • Կիսվել: