երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Սուրմալու» տոնավաճառում այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների 18 տաղավար և 4 պահեստ՝ գույքով (տեսանյութ)

«Սուրմալու» տոնավաճառում այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների 18 տաղավար և 4 պահեստ՝ գույքով (տեսանյութ)

Ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող Երևանի պահածոների գործարանից։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի պահածոների գործարան ՓԲԸ-ի տոնավաճառի (նախկին «Սուրմալու» ԱԿ) կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին, մարվել՝ 08։39-ին։ Մոտ 2000 քմ տարածքում այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների 18 տաղավար և 4 պահեստ՝ գույքով։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։

  • Կիսվել: