ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում ծեծկռտուքի հետևանքով հայ է սպանվել

Մոսկվայում ծեծկռտուքի հետևանքով հայ է սպանվել

Մոսկվայում ծեծկռտուքի հետեւանքով մեկ հայ է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են, տեղեկացնում է МК-ն:

Նշվում է, որ տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, երկվորյակ եղբայրներ են:

Հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Ռուսակովսկայա փողոցում։ Ժամը 3։30-ի սահմաններում «Բաքվի տնակ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջեւ, որը վերաճել է դանակահարության։ Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է որովայնի վնասվածքով։ Երրորդ տուժածը՝ 31 տարեկան, նույնպես ծնունդով Հայաստանից, կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հաղորդվում է՝ հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է կովկասցի, արտաքինից 25-30 տարեկան տղամարդ։ 

Բախման պատճառները դեռեւս հայտնի չեն:

  • Կիսվել: