շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոն դը Մարսանի քաղաքապետարանը հարուստ ծրագրով կներկայացնի Հայաստանը

Մոն դը Մարսանի քաղաքապետարանը հարուստ ծրագրով կներկայացնի Հայաստանը

Ս․թ․ սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի դեսպանության նստավայրում մեծ սիրով ընդունեցինք քաղաքապետ Շարլ Դայոյի գլխավորած Մոն դը Մարսանի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

՛՛Մայիսին իրականացրած առաջին նախապատրաստական առաքելությունից հետո, Հայաստանի, մասնավորապես Գյումրի քաղաքի հետ համագործակցելու կամքն էլ ավելի ամրապնդվեց Մոն դը Մարսանի քաղաքապետարանի համար։

Քաղաքապետարանը նախատեսում է իր տարածքում, 2022թ․ մարտի 21-ից ապրիլի 3-ը իրականացնել «Երազ» խորագրով հավակնոտ մի ծրագիր։ Տոնական այս միջոցառումը հնարավորություն կտա Մոն դը Մարսանի քաղաքապետարանին ներկայացնելու Հայաստանը հարուստ ու բազմազան ծրագրով։

Մենք չենք կասկածում, որ այս միջոցառումը կդառնա Մոն դը Մարսանի և Հայաստանի միջև երկարատև համագործակցության սկիզբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: