ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ»  ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

  Մասնավորապես՝

   - խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես,  պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից,

 

- սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում,

   - սանհանգույցի դուռը անմիջապես  բացվել է  սննդամթերքի մշակման սենյակների մեջ,

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

  • Կիսվել: