ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Դուբայում մեկնարկել են «օդային տաքսիի» առաջին գործնական փորձարկումները

Դուբայում մեկնարկել են «օդային տաքսիի» առաջին գործնական փորձարկումները

Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն ամերիկյան Joby Aviation ընկերության հետ համատեղ մեկնարկել է «օդային տաքսիի» առաջին գործնական փորձարկումը: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։

Սա նախնական քայլ է մինչև 2026 թվականին ծառայության իրական ներդրումը։

Փորձն անցկացվել է անապատային տարածքում։ Էլեկտրական փոխադրամիջոցը բացի օդաչուից կարող է տեղավորել չորս ուղևոր։ Այն շարժվում է ժամում մինչև 320 կիլոմետր արագությամբ, թռիչքի հեռահարությունը կազմում է 160 կիլոմետր, իսկ սովորական ուղղաթիռների համեմատությամբ աղմուկը զգալիորեն ցածր մակարդակի վրա է:  

Joby Aviation-ի գործադիր տնօրեն Ջո Բեն Փիվերտը նշել է, որ փորձնական թռիչքը շրջադարձային կետ է օդային տաքսիներին ամենօրյա տրանսպորտային համակարգերում ինտեգրման գործում։

Տեղեկություններ են հաղորդվում, որ ծառայության կիրառումը կսկսվի Դուբայի միջազգային օդանավակայանին մոտ գտնվող կայարանից։

Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումը նշել է, որ այս փորձարկումը համապատասխանում է ԱՄԷ ղեկավարության տեսլականին՝ ուղղված նորարարական տրանսպորտային լուծումներ որդեգրելուն, որոնք կնպաստեն կյանքի որակի բարելավմանը և կամրապնդեն Դուբայի դիրքը խելացի և կայուն քաղաքային տրանսպորտային հայեցակարգեր մշակող քաղաքների շարքում։

 

  • Կիսվել: