շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Մխչյան գյուղում բախվել են Lexus GX 480-ն ու Toyota Camry-ն. 16–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Մխչյան գյուղում բախվել են Lexus GX 480-ն ու Toyota Camry-ն. 16–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մխչյան գյուղում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Վազգեն Մկրտչյանի վարած Lexus GX 480 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մակիչ Գալստյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Նարեկ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության խմբի ավագ տեսուչ Ռուբեն Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: