երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Միթե՞ կարելի է այսչափ չսիրել քաղաքը․  Մինի աղբավայր Արաբկիրում (լուսանկարներ)

Միթե՞ կարելի է այսչափ չսիրել քաղաքը․ Մինի աղբավայր Արաբկիրում (լուսանկարներ)

Համաճարակի օջախ հանդիսացող տարածքի վրա անթաքույց աչք են փակում: Իսկ աղբակույտերը ժամ առ ժամ սնկի պես ավելանում են: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի օգնությամբ, Կոմիտաս 60/2 հասցեից մի քանի բեռնատար տարիներով կուտակված կենցաղային աղբ է հեռացրել:

Ի դեպ, աղբանոցի վերածված տարածքին մոտ ոչ միայն բնակելի շենքեր են, այլև գործում է մեծ առևտրի կենտրոն, որտեղից էլ աղբը հավաքվում է տեղանքում: Նշենք, որ տարածքի մաքրման պատասխանատուն առևտրի կենտրոնն է: Սակայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանի որոշմամբ նման շատ տարածքներ են բարեկարգվել՝ չլինելով ՀՈԱԿ-ի գործառույթների տիրույթում:

Արդյունքում՝ ոչ միայն վերադարձվել են մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու թթվածինը, այլև բարեկարգմամբ հնարավորություն է ստեղծվել երբեմնի անխնամ վայրերում նոր կանաչապատ և ծաղկած տարածքներ ունենալու: Սիրենք երկրի ու քաղաքի յուրաքանչյուր անկյունը, չաղտոտենք շրջակայքը, խնամենք ամեն ծառն ու թուփը: Փոփոխությունը Դուք եք:

  • Կիսվել: