շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով 6 միլիարդ 342 միլիոն 503 հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար:

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան:

«Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին 87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:

  • Կիսվել: