երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մինչեւ 2008-ը Ադրբեջանին զիջել ենք միայն երեւի մարդաքանակով. Լեւոն Քոչարյան

Մինչեւ 2008-ը Ադրբեջանին զիջել ենք միայն երեւի մարդաքանակով. Լեւոն Քոչարյան

Ասում են՝ բանակը չի զինվել. ո՞վ ասաց, թե չի զինվել. ես հորս կառավարման շրջանի օրինակով կարող եմ ասել, մինչեւ 2008 թվականը մենք Ադրբեջանին ոչնչով չենք զիջել, միայն երեւի մարդաքանակով. Զուտ այն պատճառով, որ իրենց բնակչությունը մեծ է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Իշխանափոխությունից հետո շատ էին խոսում, թե մեր բանակը թալանել են: Նոր տարվա ելույթին երկրի վարչապետը ասաց, որ մենք արդեն լավն ենք, մեր բանակն արդեն ուժեղ է, էլ չեն գողանում: Հետո եղավ հուլիսյան դեպքերը, որից հետո իրենց քարոզչական բանը գնաց, թե այ տեսեք, քանի որ արդեն չեն գողանում, չեն թալանում, էդ վատ էջը փակվել է, դրա համար մենք սենց լավ հաղթանակ ենք ունեցել:

Սեպտեմբերին այս պատերազմը սկսեց եւ ինչքան մեր դիրքերը վատանում էին, այնքան իրենք էլի սկսեցին քարոզչությունը, որ էլի հետ գնացին նախկիններին: Այսինքն եթե մի բան ստացվում է, իրենք լավն են, դրա համար ստացվում է: Բայց որ լավ չեղավ, նորից սկսեցին նախկիններին հիշել»,-ասաց նա:

  • Կիսվել: