երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. Թորոսյան

Մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. Թորոսյան

ՀՀ-ում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ սահմանային անցակետերում հսկողությունը շարունակվում է:

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմով թարմ տվյալներ ենք ներկայացնում մեր երկրում արձանագրված կասկածելի դեպքերի և դրանց արդյունքների վերաբերյալ: Բարեբախտաբար, մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել, այդ թվում նաև լաբորատոր թեստավորման միջոցով»:

  • Կիսվել: