հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱԱ-2025. Արսեն Հարությունյանը հաղթեց օլիմպիական փոխչեմպիոնին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ-2025. Արսեն Հարությունյանը հաղթեց օլիմպիական փոխչեմպիոնին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Արսեն Հարությունյանը փառահեղ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ, գրում է sport.news.a-ը:

57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի չմեպիոն, Ամերիկայի ներկայացուցիչ Սպենսեր Ռիչար Լիի հետ եւ փառահեղ հաղթանակ տարավ 14:3 հաշվով:

Առաջին մրցափուլում Արսեն Հարությունյանը շատ վստահ գոտեմարտեց: Մեկնարկում մրցակիցը մեկ միավորի առավելություն ունեցավ՝ աշխատանաքային գոտուց հանելով Հարությունյանին: Մինչեւ գոտեմարտի ավարտը Եվրոպայի քառակի չեմպիոնը երկուական երկու միավորանոց հնարք կատարեց եւ եւս մեկն ավելացրեց իր հաշվին մրցակիցն դուրս հրելով: Մրցակիցները գնացին հանգստի 5:1 հաշվով՝ Արսեն Հարությունյանը մեծ առավելությանը:

Երկրորդ մրցափուլում ամերիկացի մրցակիցը երկու միավոր վաստակեց: Արսեն Հարությունյանը եւս երկու գլորում կատարեց: Մրցակիցը չելենջ գցեց: Կողային մրցավարները չբավարարեցին բողոքարկումը: Հայաստանի հավաքականի առաջատարը գցումով եւ գլորումով հաշիվը դարձրեց 14:3:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ , որտեղ 2 րոպեում 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Աբրամովի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Հարությունյանը մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մունխ Բատխույագի հետ եւ համառ պայքարում հաղթեց 13:8 հաշվով:

Երեկոյան մրցահերթում Արման Անդրեասյանը (70 կգ) կպայքարի աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալի համար: Մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Ղզղրզստանի ներկայացուցիչ Էրնազար Ահմադալիեւն է:

  • Կիսվել: