կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը ձևավորվել է հիմնական չորս մասնագիտական-գործառութային ոլորտների տրամաբանությամբ՝ քաղաքացիությանն առնչվող գործառույթներ, օտարերկրացիներին առնչվող գործառույթներ, անձնագրային ոլորտին առնչվող գործառույթներ, բնակչության պետական ռեգիստրին առնչվող գործառույթներ:

Նախադեպը չունեցող, երկու փուլից բաղկացած վերապատրաստումն անցած աշխատակիցները բաց և թափանցիկ մրցութային պայմաններում, ըստ վաստակած միավորների, նշանակվել են քաղաքացիական ծառայության պաշտոններում: Չհամալրված հաստիքների մասով առաջիկայում կհայտարարվեն թափուր պաշտոնների մրցույթներ:

Բարեփոխումների շրջանակում նախկին 63 անձնագրային ծառայությունները օպտիմալացվել են 47-ի՝ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ:
Ներքին գործերի նախարարությունում ընթացող ոլորտային բարեփոխումների նպատակը միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացնումն է: Այդ համատեքստում Ծառայության տիրույթում գտնվող բոլոր գործընթացները գույքագրվել են, և դրանց վերաբերյալ կազմվել են թվայնացման նախագծեր:

 

  • Կիսվել: