Միայն թուրքն էր ուզում ինձ ձերբակալել, եթե այստեղ ինձ պետք է ձերբակալեն, ուրեմն իրենք էլ են թուրք. Դադիվանքի վանահայր
Ես կարծում եմ միայն թուրքն էր ուզում ինձ ձերբակալել, եթե այստեղ ինձ պետք է ձերբակալեն, ուրեմն իրենք էլ են թուրք։ Այս մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Ես ոչ մեկից չեմ վախենում, 2018-ից ասել եմ այն, ինչ ասում եմ այսօր. եկեք ճիշտ խոսենք, սևին սև ասենք, սպիտակին՝ սպիտակ։ Այսօր Արցախի 100-ից ավելի գործող եկեղեցիներ և վանքեր այսօրվա իշխանությունը, ՀՀ առաջնորդը մատուցել է թշնամուն և ինքը չի պատժվում, ո՞ւր է մեր հայ ժողովուրդը, ինչո՞ւ չի տեսնում այս ամենը։
Այսօր էլ արդեն հարձակվել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա, ուրեմն թշնամին մեր մեջ է, ոչ թե դրսում։ Եկեք արդար լինենք՝ այսօր Վեհափառի անձը չէ, այլ ամենայն Հայոց Կաթողիկոս»,-ասաց նա։