ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի քանի ժամվա մեջ մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Մի քանի ժամվա մեջ մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation-ի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում այսօր մասնակցել եմ մաքրապատման աշխատանքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

՛՛Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնության վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը:
Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել աղբավայր։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:

Ծրագիրը ֆինանսավորում են ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: