չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ում

Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ում

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ): Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հանդես եկավ B խմբում և գրանցեց երկամարտի 360 կգ (165+195) արդյունք:

Պոկում ու հրում վարժություններում հայ ծանրորդը կատարեց մեկական հաջող մոտեցում:

B և C խմբերի պայքարի ավարտից հետո Դավիթ Հովհաննիսյանը 9-րդն է:

  • Կիսվել: