երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մի խումբ անձինք պղծել են Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը, ժամեր անց այն կրկին վերականգնվել է

Մի խումբ անձինք պղծել են Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը, ժամեր անց այն կրկին վերականգնվել է

Այսօր մի խումբ անձիք, ովքեր մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ են,  Ֆրանսիայի հրապարակում պղծել են Արցախի Հանրապետության պետական դրոշը` ներկելով դրոշի սպիտակ հատվածը։

Դրոշը Ֆրանսիայի հրապարակում բարձրացվել էր ապրիլի 5-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Դեպքից մի քանի ժամ անց մի խումբ երիտասարդների և ՀՅԴ անդամների կողմից դրոշը կրկին վերականգվել և բարձրացվել է Ֆրանսիայի հրապարակում։

Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի  352 հոդվածը սահմանում է․

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

  • Կիսվել: