երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ

Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ

Կիրանցից դեպի Աճարկուտ տանող ճանապարհին տեխնիկա է աշխատում,  սկսել են այլընտրանքային ճանապարհը կառուցել: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը: Կարեն Ղազարյանը պատմեց նաև, որ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար ճանապարհին գտնվող եռահարկ շենքն է քանդվելու, որտեղ երեք ընտանիք էր բնակվում: Իշխանությունը շենքի բնակիչներին նույնպես փոխհատուցում է առաջարկել:  

 

«Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո ավելի են լարվել. մարդկանց սեփական հողատարածքում բերել են սյուն տեղադրել: Մարդիկ ասում են, որ գործընթացի ավարտից հետո երեխաներին դպրոց չեն ուղարկի, վախենում են. դպրոցը սահմանին շատ մոտ է»,-պատմեց գյուղի բնակիչը: «Մինչև հունիսի 24-ը ժամանակ են տվել գյուղացիներին՝ տներից դուրս գալու համար, բայց մարդիկ չեն համաձայնում: Տիկին Խանումը բացարձակ չի ուզում դուրս գալ տնից, ասում ա մնալու եմ, թո՛ղ գան ուժով հանեն ինձ»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Հայկ Ղալումյանը նրան առաջարկել է ավելի մեծ գումար, սակայն տիկին Խանումը չի համաձայնե»: Կիրանցի բնակչի խոսքով, ոստիկանները ոչ միայն գյուղի մուտքն ու ելքն են փակել, այլև կամուրջը: Գյուղ եկած Բագրատ Սրբազանին տեսնելու համար Կիրանցի բնակիչները ստիպված են ոտքով շուրջ 6 կիլոմետր քայլել, քանի որ Բագրատ Սրբազանին գյուղ մտնել չեն թողնում:

  • Կիսվել: