չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան

Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան

Կիրանցի դպրոցի շրջակայքում է սյունը տեղադրվել, գյուղի դոմիկների մոտ էլ է տեղադրվել, այսինքն՝ գյուղը այս պահի դրությամբ կիսվել է 2 մասի։ Այս մասին այսօր Կիրանց տանող ճանապարհին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ասում են՝ էս մի կողմը հայկական է լինելու, մյուս մասը՝ ադրբեջանական․ այդտեղ մարդ չի ապրելու»,- նշեց Դանիելյանը և ավելացրեց․

«Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են: Դաշտերով ու ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ է սպառնացել, երկինք են բարձրացրել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ և ոստիկանական ստորաբաժանումները մի 10 շղթա, կարծես գեղարվեստական ֆիլմ նկարեն, ամոթ է»:

Գառնիկ Դանիելյանը շեշտեց, որ երեկ էլ քաղաքացիները ցանկանում էին Սրբազան հոր հետ շփվել, ծանր հոգեբանական վիճակում են գտնվում:

«Վրաստանից գալիս են՝ խնդիր չկա, Իրանից գալիս են՝ խնդիր չկա, Ռուսաստանից գալիս են՝ խնդիր չկա, խնդիրը մե՞նք ենք: Մենք հասկանում ենք, որ Ալիևը որոշել է, որ մենք չպետք է մտնենք, այստեղի աշխատողներին ասել է, որ չթողնեն մտնենք: Դպրոցի շրջակայքում էլ է սյուն տեղադրվել, եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական, բայց այդտեղ ոչ մեկ չի ապրելու»,- ընդգծեց նա:

Պատգամավորի խոսքով՝ խնդիրն այն է, որ ապօրինի գործողություն է իրականացվում է ու թույլ չեն տալիս գյուղ մտնել, կամուրջի մոտ են եղել:

  • Կիսվել: