չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ոստիկաններն ուղիղ եթերով հետևում են տեղի ունեցող ակցիաներին ու խոչընդոտում. Գառնիկ Դանիելյան

Ոստիկաններն ուղիղ եթերով հետևում են տեղի ունեցող ակցիաներին ու խոչընդոտում. Գառնիկ Դանիելյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։  Իսկ վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են մեկնարկել Երևանի տարբեր վայրերում։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շաևժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին ասել էր. «Վաղն առավոտից տարբեր գործողություններ են տեղի ունենալու՝ տարբեր վայրերում»։

Լրագրողների հետ զրույցում շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ոստիկաններն ուղիղ եթերով հետևում են տեղի ունեցող ակցիաներին ու խոչընդոտում։

Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել։ Նրանց սատարում են նույնիսկ մեր թշնամի պետությունները, ցավոք նրանք այստեղ ունեն գործակալական ցանցեր»։

  • Կիսվել: