երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա, չեն համապատասխանում իրականությանը։ Բոլոր տեսակի մատակարարումները կանոնավոր կերպով արվում են»։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, խանութին սնունդ մատակարարող առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ:

  • Կիսվել: