չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քեյթ Նյուտոնի, ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի և կազմակերպության այլ ներկայացուցիչների հետ։

Մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքը, զարգացման հեռանկարները, դրանց ազդեցությունը մարզի տնտեսության վրա։ Անդրադարձ է եղել նաև համագործակցության առաջիկա ուղղություններին։

  • Կիսվել: