երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների կոչ է արել

Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը CBS ամերիկյան հեռուստաընկերության լրագրողների հետ հարցազրույցում խոսել է նաեւ Ուկրաինայում պատերազմի մասին։

«Կանգնեցրեք պատերազմը։ Դուք պետք է խաղաղության մասին բանակցություններ վարելու միջոց գտնեք։ Ձգտեք խաղաղության»,- ասել է նա։

«Բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղությունը միշտ ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»,- ավելացրել է հովվապետը։

Խաղաղության մասին նրա խոսքերին ուշադրություն են դարձրել ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական ԶԼՄ-ները։

Կրեմլը քանիցս հայտնել է, որ պատրաստ է խաղաղ երկխոսության։ Կիեւը այդ հայտարարությունները համարում է կեղծ եւ պատրաստվում է Շվեյցարիայի խաղաղության համաժողովին, որը պետք է կայանա հունիսի կեսին։

  • Կիսվել: