չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Հանգուցյալ պապիս հրացան է». Գեղակերտցի երիտասարդի մեքենայում պարեկները հրացան են գտել

«Հանգուցյալ պապիս հրացան է». Գեղակերտցի երիտասարդի մեքենայում պարեկները հրացան են գտել

Մայիսի 17-ի ժամը 23.10-ին Արմավիրի մարզի պարեկները Գեղակերտ գյուղում ծառայության ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի սրահի ակնհայտ երևացող հատվածում պարեկները որսորդական հրացան են նկատել։ 35-ամյա վարորդը հայտնել է, որ հրացանի համար չունի համապատասխան փաստաթուղթ։

Հայտնել է նաև, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: