երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Փաստաբանները վաղը գործադուլ կանեն

Փաստաբանները վաղը գործադուլ կանեն

2024 թվականի մայիսի 21-ին ՀՀ փաստաբանները ձեռնամուխ կլինեն բողոքի ակցիայի իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները, այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Նշվում է նաև, որ գործադուլի օրը՝ ժամը 11:00-ին, ՀՀ փաստաբանների պալատում տեղի կունենա մամուլի ասուլիս:

  • Կիսվել: