հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեծամորում 51-ամյա վարորդը Hyundai Elantra-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում՝ բախվելով պատին

Մեծամորում 51-ամյա վարորդը Hyundai Elantra-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում՝ բախվելով պատին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 0:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան դեռևս անհյատ հանգամանքներում դուրս է եկել երթևեկլի գոտուց և բախվել Մեծամոր քաղաքում գործող՝ Էմմա Ղուկասյանին պատկանող բենզալցակայանի պատին ու կիսով չափ հայտնվել տարածքում:

Դեպքի վայր են ժամանել Մեծամորի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Արարատ Ղուլիջանյանը:

Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չեն եղել:

  • Կիսվել: