ուրբաթ, մայիս 20
20 / 5 / 2022
Մեր երկրում ամեն 3-րդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ․ Ժաննա Անդրեասյան

Մեր երկրում ամեն 3-րդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ․ Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ փոխանախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց համակարգի բացերի մասին։

«Մեզ հաճախ մեղադրում են, որ փորձում ենք փոխել դպրոցը կամ «քանդում» ենք դպրոցը։ Եկեք հասկանանք՝ որ դպրոցի մասին է խոսքը։ Մեր երեխաները այսօր անցնելով 12-ամյա հանրակրթության, եթե լավ սովորեն, ապա իրենց կարողությունները կկարողանան իրացնել 57 տոկոսով։ Ինչ-որ առումով, դպրոցի ավարտին մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի։ Այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով կարող էին ստանալ շուրջ 9 տարում»,-նշեց Անդրեասյանը։
 
 

  • Կիսվել: