կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ

Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ

Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր եւս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

Այսօր մինչև ժամը 23․00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետեւյալ հատվածներում

Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:

Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:

Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,

Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,

Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

  • Կիսվել: