շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մեր երկրին օդ ու ջրի նման պետք են նոր Ոստիկանություն ու նոր ԱԱԾ. Ստյոպա Սաֆարյան

Մեր երկրին օդ ու ջրի նման պետք են նոր Ոստիկանություն ու նոր ԱԱԾ. Ստյոպա Սաֆարյան

Մեր երկրին օդ ու ջրի նման պետք են նոր Ոստիկանություն ու նոր ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով այսօր Նարեկ Մալյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի ոստիկանություն բերման ենթարկվելու փաստին։

«Ոստիկանության գործողություններն անհասկանալի են մնում։ Եթե որևէ մեկին բերման են ենթարկում զենք-զինամթերքի կասկածանքով, նշանակում է, դրան պետք է նախորդած լինեին օպերատիվ լուրջ աշխատանքն ու ստացված տվյալները։ Բայց պարզվում է' ինչ-որ մեկն ուղղակի հենց էնպես մի խմբակի "կասկածել" է, որից հետո 6-րդ վարչությունը ուղիղ եթերներով, մի քանի դիրքերից "պատահական" նկարելով, ավելին' բերման ենթարկվողների տեսախցիկների լայվը Save ու Share անելով ու մասկի շոույով բռնեցին, ստուգեցին ու "համոզվեցին", որ զենք-զինամթերք չի չկա ու բաց թողեցին? Թե Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակների պարզունակ մոտեցումն է' մի փոքր վախացնենք, էլ քֆուր չեն տա? Մեր երկրին օդ ու ջրի նման պետք են նոր Ոստիկանություն ու նոր ԱԱԾ...»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանություն բերման են ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը և այլ անդամներ, ինչպես նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։ Այս պահին նրանք բոլորն ազատ են արձակվել։

 

  • Կիսվել: