չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտը և լուսարձակն առգրավվել են

Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտը և լուսարձակն առգրավվել են

Որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ ստուգայցի ընթացքում նոյեմբերի 17-ի գիշերն ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտը և լուսարձակն առգրավվել են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: