շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
ԱԱ․ Հայաստանի 4 ըմբիշ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից

ԱԱ․ Հայաստանի 4 ըմբիշ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։

55 քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային (Վրաստան):

60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ 4:12 հաշվով պարտվեց ճապոնացի Կոտո Գոմիին։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին (1:1):

1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը 2:4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովին։

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը որակավորման փուլում 1:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գամզատ Գաջիեւին։

Հայ ըմբիշները կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ։

  • Կիսվել: