շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ

Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ

Ֆրանսիական ժանդարմերիայի զրահապատ բեռնատարները ժամանել են Փարիզի փողոցներ զանգվածային ցույցերի մեկնարկից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Մի քանի զրահամեքենաներ հերթապահություն են իրականացնում Ելիսեյան պալատի մոտ, որի շուրջ անվտանգության պարագիծը ընդլայնվել է սովորական օրերի համեմատ: Ծառայությունները փակել են ֆրանսիացի առաջնորդի նստավայրին հարող փողոցների մուտքը միկրոավտոբուսներով և երկաթյա արգելապատնեշներով:

Եվս մի քանի զրահապատ ավտոմեքենաներ, բազմաթիվ ոստիկաններ և ժանդարմներ հերթապահում են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) մոտ: Ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի մեծ քանակությամբ մեքենաներ կայանված են փողոցների երկայնքով՝ զբոսաշրջային վայրերի հարևանությամբ, այդ թվում՝ Ելիսեյան դաշտերում, Էյֆելյան աշտարակի մոտ, Հաղթական կամարի մոտ և քաղաքի ողջ տարածքում գտնվող մի շարք այլ կետերում:

Հիշեցնենք, որ այսօր Փարիզում սպասվում է զանգվածային ցույց՝ արհմիութենական և ուսանողական շարժումների մասնակցությամբ: Մայրաքաղաքային պրեֆեկտուրան չի համաձայնեցրել նրանց հայցած երթուղին Բաստիլի հրապարակից մինչև Ազգերի հրապարակ՝ դրա փոխարեն համաձայնեցնելով երթը քաղաքի ծայրամասում՝ «Պորտ դ'Իտալի» մետրոյից մինչև «Պորտ դը Վենսեն» մետրո:

Անկարգություններից և թալանից հետո, որոնց վերածվեցին ցույցերը անցյալ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության ՆԳՆ-ն խոստացավ լրջորեն ուժեղացնել անվտանգության միջոցառումները և հասարակական կարգի պահպանման մեջ ներգրավված ոստիկանության ու ժանդարմերիայի ուժերն ավելացնել 10,000-ից մինչև 70,000: Սպասվում է, որ հոկտեմբերի 24-ի ցույցերը ողջ Ֆրանսիայում կհավաքեն մինչև 500,000 մասնակից:

  • Կիսվել: