շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ինչու Աննա Ամրոյանն ու Սիմոն Մարտիրոսյանը չեն մասնակցում Ծանրամարտի աշխարհ առաջնությունը

Ինչու Աննա Ամրոյանն ու Սիմոն Մարտիրոսյանը չեն մասնակցում Ծանրամարտի աշխարհ առաջնությունը

Աննա Ամրոյանը բաց կթողնի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ Աննա Ամրոյանը վնասվածք է ստացել. «Անիմաստ է այդպես մասնակցելը, ավելի կխորացնենք։ Աննան խոստումնալից մարզուհի է, նրան պետք է լիարժեք բուժում։ Մինչև տարվերեջ բուժումները կստանա, որպեսզի հաջորդ վարկանշային մրցումներին լավ մասնակցի, և ի դեմս Աննայի, ունենաք ևս մեկ վարկանշային տեղ օլիմպիական խաղերի համար»։

 Սիմոն Մարտիրոսյանը նույնպես չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանն ասել է, որ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականի ամենասիրված ու տաղանդավոր տղաներից է. «Երբ ունենա լավ մարզավիճակ, անմիջապես կհայտնվի հավաքականում։ Սիմոն Մարտիրոսյանը հեռացված չէ հավաքականից, ոչ էլ խնդիր ունենք իր հետ»։ 

Ծանրամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում։ Այն 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարն է։

  • Կիսվել: