ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխատանքային քննարկում՝ ԲԸՏՄ-ի և ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջև

Աշխատանքային քննարկում՝ ԲԸՏՄ-ի և ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջև

Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհաշինարարության մեծ ծավալներով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ն.Զուլալյանն ու բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետները: Այս մասին հայտնել է տեսաչական մարմինը։

«Քննարկվել են ճանապարհաշինարարության ընթացքում նախագծերով հաստատված բնապահպանական նորմերի, մասնավորապես մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ շինարարական ընկերությունների կողմից իրականացվող միջոցառումները:

Վերոնշյալ նորմերի պատշաճ կատարման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Տեսչական մարմնի և ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ իրականացնել մշտադիտարկումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: