շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մեքենայի մարտկոցներ գողացած 38-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Մեքենայի մարտկոցներ գողացած 38-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Հունվարի 22-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 01.00-ից ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են մեքենայի մարտկոցը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը Գյումրիի Շիրակացու փողոցից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել 38-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, նշված գողությունը կատարել է ինքը եւ իր «Օպելի» բեռնախցիկից ներկայացրել է մարտկոցը: Նա իր մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է նաեւ մեկ այլ մարտկոց եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, օգտվելով Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է այն:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: