երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար. պատգամավոր

Մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար. պատգամավոր

«Հանգանակություններ են, նվիրատվություններ են՝ ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան պետք է լինի, ինչքան է պատրաստ երկրում և երկրից դուրս գտնվող քաղաքացին նվիրաբերել, չեմ կարող ասել պատճառը, ամեն դեպքում ՀՀ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրաբերություն են կատարել իրենց հնարավորությունների սահմանում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտահոգի՞չ չէ, որ «Հայաստան» համահայկական «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար:

Պատասխանելով հարցին, թե՝ դեռ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ նվիրատվությունները նպատակային են ծառայելու, ակնկալվում էր, որ դրանք կավելանան, խնդիր չի տեսնում արդյոք պատգամավորն այս պարագայում՝ Պողոսյանը պատասխանեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում:  «Ոչ միայն նպատակային են ծառայելու, այլ նաև երեկ լսեցի պարոն Փաշինյանի ելույթը, որ եռապատիկ, հնագապատիկ խիստ է լինելու վերահսկողությունը այդ գումարների ծախսման, ինչը չի եղել նախորդ ժամանակ: Տեսել ենք՝ ինչ պատկերներ են եղել: Այո՛, մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար։ Կարող է տեսնենք՝  8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ կբերի երկրում, քան 15-20 միլիոնը՝ ճիշտ վերահսկելու ու նպատակային ծախսելու արդյունքում»,-ասաց նա:

 

  • Կիսվել: