երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի. Փաշինյան

Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի. Փաշինյան

Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։ Այս մասին Հանրապետության Հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրի։ հաղթել մահվանը։

Իսկ ուր մնացին նախատակները, նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի ու քանի ապրում է Հայաստանը, ու քանի ապրում է Արցախը նրանք կենդանի են։ Երբ զարգանում է Հայաստանը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողություններըւ հասել են իրենց նպատակին։ Որովհետև խոսքը իրենց զավակների եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է։ ՈՒզում եմ, որ մենք տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, տեսնենք նրանց որպես կյանքի, ոչ որպես մահվան խորհրդանիշ:

Նրանց դարձնենք մահվանը հաղթելու , հուսահատությանը հաղթելու, անելանելությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական՛՛։

  • Կիսվել: