կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ. Կարմիր խաչից՝ Վագիֆ Խաչատրյանի մասին

Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ. Կարմիր խաչից՝ Վագիֆ Խաչատրյանի մասին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։

՛՛15 բուժառուի հումանիտար տեղափոխության ժամանակ մեկ մարդ ձերբակալվել է: 

2022թ. դեկտեմբերից, միջազգայնորեն ճանաչված հումանիտար մանդատով, Լ.աչինի միջանցքով տեղափոխվել է 680 բուժառու։ Աշխատում ենք թափանցիկ, երկու կողմերի հետ համագործակցված և նրանց հետ համաձայնեցված։ Այսպես էր նաև այսօր (հուլիսի 29-խմբ.):

Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ և կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ Հորդորում ենք բոլոր որոշում կայացնողներին հարգել այս` բացառապես հումանիտար առաքելությունը՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

  • Կիսվել: